ՍԵՌոբ-5 կառավարիչը աչքի է ընկնում հետևյալ առանձնահատկություններով․
- Դիմերեսին տեղադրված կոճակների միջոցով հնարավոր է դառնում կառավարել ղեկավարման տուփի սնուցումը;
- Բարձր ճշտության անալոգային 6 մուտք;
- Ռոբոտի լարային միացումների համար նախատեսված VEX -ի հավաքածուի բոլոր արտաքին սարքերի ունիֆիկացված խրոցերի հետ մեխանիկորեն ու էլեկտրականապես համատեղելի միասնական տերմինալ;
- Լրացուցիչ մեխանիկական պաշտպանություն միացման լարերի պատահական սխալ կցորդման դեպքում։
Միաժամանակ պահպանված է RPi բազային միկրոհամակարգչի մյուս բոլոր ռեսուրսների oգտագործման հնարավորությունը։
ՍԵՌոբ-5 կառավարիչը միացնելուց ու դրա հետ աշխատելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր ծանոթանալ դրա արտաքին պատերի վրա տեղադրված կառավարման մասերի (էլեմենտների) դերին ու նշանակությանը, միասնական տերմինալի կցորդիչներին միացնելու կանոններին, ինչպես նաև յուրացնել էլեկտրական սարքերի հետ աշխատելու անվտանգության տեխնիկայի կանոնները։
Սեռոբ-5 կառավարիչը կազմաված է հետևյալ բաղադրիչներից՝
- (AI) – Անալոգային մուտք (x6) – կարելի է միացնել 0-5Վ լարում տվող տարբեր սարքեր, այդ թվում Vex ֆիրմայի տարբեր տվիչներ,
- (DI/O) – Թվային մուտք-ելք (x10) – եթե ծրագրով տվյալ կցանը հայտարարվում է մուտք, ապա վերջինիս ևս կարելի է միացնել 0-5Վ լարում, ընդ որում (0-2Վ) միջակայքը ռոբոտը կընդունի որպես տրամաբանական 0, իսկ (2-5Վ) միջակայքը՝ որպես տրամաբանական 1: Երբ ծրագրով տվյալ կցանը հայտարարվում է ելք, ապա վերջինիս ելքում կունենանք 0Վ` երբ ծրագրում այդ ելքին տրված է տրամաբանական 0 մակարդակ, և 3.3Վ՝ տրամաբանական 1-ի դեպքում,
- (MOTOR) – Servo ելք (x6) – այն իր ելքում տալիս է ԼԻՄ (PWM) ազդանշաններ; սրանցից կարելի է միացնել սերվո շարժիչներ, հաստատուն հոսանքի շարժիչներ և այլն;
- J3 (x6) – այն իրենից ներկայացնում է ծրագրավորված չիպ;
- Reset կոճակի միջոցով հնարավոր է վերաբեռնել սալիկի աշխատանքը
- Հոսանքի սնուցման աղբյուր
- Գիրոսկոպ
Վերը թվարկած առավելությունների շնորհիվ, ՍԵՌոբ- 5 Կառավարիչը հանդիսանում է գնային առումով մատչելի, լավ պաշտպանված, հարմարավետ ու առավել մատչելի արդյունավետ գործիք մանկական ու պատանեկան տարիքի աշակերտների, ավտոմատիկայի ու ռոբոտաշինություն սիրողների, ինչպես նաև ոլորտի դեռևս ցածր մասնագիտացում ու քիչ աշխատանքային փորձ ունեցողների համար։
Այս սալիկի միջոցով լուծվում է հանրաճանաչ RPi միկրոհամակարգչի ու Vex Robotics ընկերության արտադրության բարձրորակ էլեկտրամեխանիկական հավաքածուի սենսորների ու կատարող սարքերի էլեկտրական պարամետրերի օպտիմալ համաձայնեցման խնդիրը։