Այսօր մենք, ըստ գրաֆիկների, կվերլուծենք տվյալներ python ծրագրավորման լեզվի միջոցով։
Նախեւառաջ, մտնենք մեզ անհրաժեշտ կատալոգը։ Դրա համար գրում ենք՝ «cd projects», «cd SERob3» եւ «cd datavisualization»:
Оգտվելու ենք «matplotlib» գրադարանի pyplot ֆունկցիայից։ Գրում ենք հետեւյալ հրամանը՝ «from matplotlib import pyplot as plt»:
Մենք կփորձենք գծել մի գրաֆիկ, որտեղ ցույց է տրված ըստ տարեթվերի արտադրված «SERob3» եւ «SERob2» ղեկավարիչների քանակները: Վերցված են կամայական, ոչ իրական թվեր։
Գրաֆիկի «x» առանցքի վրա տեղակայված են տարեթվերը (մեր դեպքում՝ 2015-2020թթ․-ները), «y» առանցքի վրա՝ արտադրված քանակը՝ ըստ տվյալ թվականների։ Կառուցենք գրաֆիկը «SERob3» անունով. «plt.plot(dev_x,dev_y, label = 'SERob3'»:
«y» առանցքի վրա կնշենք «SERob2»-ի արտադրված քանակը՝ ըստ տվյալ թվականների։ Կառուցենք գրաֆիկը «SERob2» անունով։
Ցուցադրում ենք գրաֆիկները։
Սեղմեք այստեղ
Code: Select all
from matplotlib import pyplot as plt
dev_x = [2015, 2016, 2017, 2018, 2019, 2020]
dev_y = [120, 305, 105, 760, 100, 150]
plt.plot(dev_x, dev_y, label = 'SERob3')
dev_z = [200, 305, 115, 460, 300, 250]
plt.plot(dev_x, dev_z, label = 'SERob2')
plt.xlabel('Year')
plt.ylabel('SERob controllers')
plt.title('release')
plt.legend()
plt.grid(True)
plt.show()
Տերմինալի հրամաններ
Code: Select all
cd projects
cd SERob3
cd datavisualization
sudo python3 graph.py
sudo python2 graph.py