Փորձենք նկարել գրաֆիկական պատկերներ «python3» ծրագրավորման լեզվի միջոցով։
Պետք է մտնել անհրաժեշտ կատալոգը, որի համար գրում ենք՝ «cd projects», «cd SERob3», եւ աշխատացնելու ենք «graphics.py» ծրագիրը:
Տվյալ դեպքում օգտվելու ենք python3-ից։
Ներմուծում ենք «turtle» գրադարանը․ աշխատելու ենք մեզ ծանոթ «Կրիա»-ի ծրագրի հետ։ Անհրաժեշտ է սլաքին տալ անուն (տվյալ դեպքում կվերնագրենք «arrow»): Սահմանում ենք սլաքի արագությունը «arrow.speed(1)» հրամանով։
Նշում ենք, որ 4 անգամ սլաքը շարժվի 100 քայլ եւ պտտվի 90 աստիճան։ Ավարտում ենք գործողությունը «turtle.done()» հրամանով։
Սեղմեք այստեղ
Code: Select all
import turtle
arrow = turtle.Turtle()
arrow.speed(100)
for i in range(4):
arrow.forward(100)
arrow.right(90)
turtle.done()
Աշխատացնելու համար գրում ենք՝ «sudo python3», եւ ծրագրի անվանումը՝ «graphics.py»։ Ծրագիրը գծեց քառակուսի․ ամեն ինչ ճիշտ է։
Տերմինալի հրամաններ
Code: Select all
cd projects
cd SERob3
sudo python3 graphics.py
Տեսնել նկարը
Այս ծրագրի ժամանակ 36 անգամ կգծի քառակուսի՝ ամեն անգամ 10 աստիճան թեքվելով։ Ստուգենք արդյունքը։ Տեսնում ենք ճիշտ արդյունք։
Որպեսզի շատ երկար չսպասենք, կարող ենք փոխել արագությունը «arrow.speed(100)» հրամանով։
Սեղմեք այստեղ
Code: Select all
import turtle
arrow = turtle.Turtle()
arrow.speed(100)
for j in range(36):
for i in range(4):
arrow.forward(100)
arrow.right(90)
arrow.right(10)
turtle.done()