| Symotec arduino shield – Описание
Այսօր կխոսենք Symotec arduino shield նոր ղեկավարչի մասին, որը ստեղծվել է 2020թ․-ին «Սայմոտեկ» ընկերության կողմից։
Շիլդի ղեկավարիչը Arduino nano-ն է, պրոցեսորը՝ ATmega328P։
Տեսնել նկարը
https://box.symotec.am/index.php/s/emPWisniCMGKGw7
Շիլդը ունի 5 մուտք, որոնց կարելի է միացնել շարժիչներ։ Դրանք են՝ D3, D5, D6, D9, D10, D11 մուտքերը (կարմիր): Ունենք թվային 5 մուտք՝ D2, D4, D7, D8, D12, D13 (դեղին) եւ անալոգային 7 մուտք՝ А0, А1, А2, А3, А4, А5, А6, А7 (կանաչ): Ունենք մուտքեր, որոնցից կարելի է միացնել Bluetooth մոդուլը (կապույտ)։
Շիլդը սնուցվում է համապատասխան բնիկի(նարնջագույն) սնուցման բլոկի օգնությամբ։ Այս կոճակի օգնությամբ կարողանում ենք թարմացնել Arduino-ն (մանուշակագույն), իսկ հետեւյալ բնիկի օգնությամբ՝ ծրագրավորել այն (մուգ կապույտ)։
Bluetooth մոդուլը վերցնենք «HC05» եւ տեղադրել շիլդի վրա, ինչպես ցուցադրված է տեսանյութում։ Շիլդը կարող ենք ծրագրավորել ստանդարտ Arduino լարի միջոցով։ Լարի մի ծայրը միացնում ենք ղեկավարչին, իսկ մյուսը՝ համակարգչի ազատ usb մուտքին։
Ներբեռնում ենք «Mblock» ծրագիրը։ Եթե ներբեռնել հնարավոր չէ, ապա կարող ենք օգտվել հասանելի վեբ տարբերակից։ Բացում ենք «Mblock» ծրագիրը։
«Devices» բաժնում «Add» հրամանի օգնությամբ ավելացնում ենք «Arduino nano»-ն։
Տալիս ենք «Connect», պատուհանում նշում ենք մեր «Arduino»-ն եւ սեղմում «Connect» կոճակը։ Մենք միացել ենք «Arduino»-ին։
Կարող ենք ընտրել ծրագրի աշխատանքի 2 տարբերակ՝ «Upload» եւ «Live»: «Live» ռեժիմը նախատեսված է տվյալ ժամանակում «Arduino»-ն կառավարելու եւ դրանից ինֆորմացիա ստանալու համար, բայց երբ «Arduino»-ն անջատենք համակարգչից՝ այն այլեւս չի աշխատի։ «Upload» ռեժիմում չի կարելի տվյալ պահին ստանալ կամ ղեկավարել «Arduino»-ն, բայց այն ընդունակ է աշխատացնել այն համակարգիչն անջատելուց հետո։
Ակտիվացնում ենք «Upload» տարբերակը։
Գալով «Events» բաժին՝ ընտրում ենք «when Arduino starts up» կոճակը, այնուհետ ընտրում ենք «forever» կոճակը, որ գործողությունը անդադար շարունակվի։ Մենք գիտենք, որ լուսադիոդը միացված է D13 Pin-ին։ Ընտրում ենք «Pin» բաժնից «set digital pin 13 output as high» հրամանը։ Այս հրամանի միջոցով լուսադիոդը կարող է վառվել։ Սպասում ենք մեկ վայրկյան՝ «wait 1 seconds»: Այնուհետ տալիս ենք, որ անջատվի՝ «set digital pin 13 output as low», ապա նորից սպասում ենք 1 վայրկյան։ Այս ծրագրով լուսադիոդը պետք է 1 վայրկյան վառվի ու անջատվի։ Սեղմում ենք «Upload» կոճակը եւ սպասում։ Երբ ծրագիրը հաջողությամբ վերբեռնվել է՝ տեսնում ենք, որ Շիլդի վրայի լույսը թարթում է։
Եթե ցանկանում ենք աշխատել շարժիչների հետ, ապա միացնում ենք սնուցման բլոկը։
Հավելյալ նյութեր
Mblock - https://mblock.makeblock.com/en-us/