| Как подключить светодиоды и запустить их
Մենք կփորձենք Symotec arduino shield-ին միացնել լուսադիոդները եւ դրանք կառավարել «Mblock» ծրագրի օգնությամբ։
Մեզ անհրաժեշտ է՝
1) Symotec arduino shield,
2) Մակետային սալիկ (breadboard),
3) Ռեզիստորներ,
4) Լուսադիոդներ եւ լարեր։
Լուսադիոդները տեղադրում ենք կարճ ոտքերը դեպի աջ։ Այնուհետեւ ռեզիստորների միջոցով կարճ ոտքերից լուսադիոդները միացնում ենք breadboard-ի «-»-ին։ Հաջորդ քայլով breadboard-ի մինուսը լարով միացնում ենք Շիլդի «-»-ին (3-րդ գիծ)։ Լուսադիոդների «+»-ները (երկար ոտքերը) լարի միջոցով միացնում ենք D2-ին, այսինքն՝ D0-ին։ Մյուսները հաջորդաբար միացնում ենք D4-ին (D1), D7 (D2):
Շիլդը միացնում ենք համակարգին եւ ծրագրավորում այն։ «Devices» բաժնում «Add» հրամանի օգնությամբ ավելացնում ենք «Arduino nano»-ն։ «Events» բաժնից ընտրում ենք «when Arduino starts up» կոճակը, այնուհետ ընտրում ենք «forever» կոճակը, որ գործողությունը անդադար շարունակվի։
Առաջին լուսադիոդին, որը D2-ն էր, տալիս ենք, որ վառվի՝ «set digital pin 2 output as high»։ Մյուս 2-ին տալիս ենք չվառվեն՝ «set digital pin 4 output as low», «set digital pin 7 output as low»։ Սպասում ենք 1 վայրկյան։ Կրկնում ենք բլոկը, բայց արդեն վառվում է 2-րդ լուսադիոդը։ Սպասում ենք 1 վայրկյան։ Կրկնում ենք նույնը, բայց արդեն վառվում է 3-րդ լուսադիոդը։ Այս ամենը դնում ենք «forever» բլոկի մեջ, որ անընդհատ կրկնվի։
Այնուհետ միանում ենք «Connect» հրամանով, պատուհանում նշում ենք մեր «Arduino»-ն եւ սեղմում «Connect» կոճակը։ Վերբեռնում ենք ծրագիրը «Upload» հրամանով։ Հաջող ավարտից հետո տեսնում ենք արդյունքը։
Հավելյալ նյութեր
Mblock - https://mblock.makeblock.com/en-us/