SAS-01 – Ինչպե՞ս միացնել ուլտրաձայնային հեռաչափ։
Posted: Mon Oct 19, 2020 12:14 pm
How to turn on ultrasonic sensor rangefinder (Usrf)
| Как подключить ультразвуковой дальномер
Այս դասին Symotec arduino shield-ին կմիացնենք հեռաչափ եւ դրա միջոցով կկառավարենք լուսադիոդը։ Մեզ անհրաժեշտ է՝
1) Ուլտրաձայնային հեռաչափ,
2) Լուսադիոդ,
3) Եւ Symotec arduino shield։
Լուսադիոդը միացված է իր ռեզիստորին հետեւյալ ձեւով։
Լուսադիոդի երկար ոտքը միացնում ենք շիլդի D3 մուտքին հետեւյալ կերպ, իսկ կարճ ոտքը՝ 3-րդ գծին, այսինքն՝ «-»-ին։
Հեռաչափի «Output»-ը միացնում ենք D12-ին (D4), իսկ «Input»-ը՝ D13-ին (D5)։
«Devices» բաժնում «Add» հրամանի օգնությամբ ավելացնում ենք «Arduino nano»-ն։ «Events» բաժնից ընտրում ենք «when Arduino starts up» կոճակը, այնուհետ ընտրում ենք «forever» կոճակը, որ գործողությունը անդադար շարունակվի։
Լուսադիոդին տալիս ենք որոշակի արժեք՝ «set PWM 3 output as 0»։ Վերցնում ենք ուլտրաձայնային հեռաչափի հեռավորությունը կարդալու հրամանը «read ultrasonic sensor trig pin 13 echo pin 12»: Քանի որ լուսադիոդի վառվելու եւ հեռավորության արժեքները համընկնում են՝ մենք կարող ենք հրամանը տեղադրել նախորդ բլոկի մեջ։ Այս ամենը դնում ենք «forever» հրամանի մեջ, որ կրկնվի։
Միանում ենք «Connect» հրամանով, պատուհանում նշում ենք մեր «Arduino»-ն եւ սեղմում «Connect» կոճակը։ Վերբեռնում ենք այս ծրագիրը «Upload» հրամանով։ Հաջող ավարտից հետո միացնում ենք սնուցման բլոկը եւ տեսնում ենք արդյունքը։ Ծրագիրը հաջողությամբ աշխատում է։

Հավելյալ նյութեր
Mblock - https://mblock.makeblock.com/en-us/