Այս դասին կփորձենք Symotec arduino shield-ին միացնել շարժիչ եւ կառավարել այն «Mblock» ծրագրի օգնությամբ։
Մեզ անհրաժեշտ է՝
1) Symotec arduino shield,
2) Հաստատուն հոսանքի շարժիչ,
3) Շարժիչի ղեկավարիչ,
4) 12Վ սնուցման բլոկ։
Շարժիչն իր ղեկավարչին միացնում ենք հետեւյալ կերպ.
Իսկ շարժիչի ղեկավարիչը միացնում ենք շիլդի М0-ին, որին համապատասխանում է D3-ը։
Ծրագիր մուտքագրելու համար մտնում ենք «Mblock» ծրագիր։ (D2):
«Devices» բաժնում «Add» հրամանի օգնությամբ ավելացնում ենք «Arduino nano»-ն։ «Events» բաժնից ընտրում ենք «when Arduino starts up» կոճակը, այնուհետ ընտրում ենք «forever» կոճակը, որ գործողությունը անդադար շարունակվի։ Քանի որ շարժիչը համապատասխանում է D3-ին, ապա հրամանում գրում ենք՝ «set servo pin 3 angle as 30», որտեղ 30-ը անկյուն է․ դա շարժիչի մաքսիմալ արագությունն է դեպի ձախ։
Նույնը կրկնում ենք 0 աստիճանով, որի դեպքում շարժիչը կկանգնի։ Կրկնում ենք՝ դնելով 160 աստիճան․ դա շարժիչի մաքսիմալ արագությունն է դեպի աջ։
Վերցնում ենք 1 վայրկյան ընդհատումներ եւ սկսում ենք կազմել ծրագիրը։
Այս ծրագրով շարժիչը պիտի պտտվի դեպի ձախ մաքսիմալ արագությամբ,այնուհետ կանգնի, ապա՝ պտտվի աջ մաքսիմալ արագությամբ ու կանգնի։
«Connect» հրամանով միանում ենք շիլդին, պատուհանում նշում ենք մեր «Arduino»-ն եւ սեղմում «Connect» կոճակը։ Վերբեռնում ենք ծրագիրը «Upload» հրամանով։ Հաջող ավարտից հետո տեսնում ենք արդյունքը։
հավելյալ:
Mblock - https://mblock.makeblock.com/en-us/