ՆԵՅՐՈՑԱՆՑ պարունակող «11 լուցկու հատիկ» տրամաբանական խաղ (Snap!, ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ)
Posted: Mon May 18, 2020 5:49 pm
"11 matchsticks" logic game containing Neural Network (Snap!, ARTIFICIAL INTELLIGENCE) | Логическая игра "11 спичек", содержащая НЕЙРОСЕТЬ (Snap!, ИСКУССТВЕННЫЙ ИНТЕЛЛЕКТ)
Ծրագիրի հետ առցանց աշատելու համար անցե՛ք այս հղումով՝
https://snap.berkeley.edu/project?user= ... 5%B6%D6%81
ՍԵՌոբ-3 ՕՀ ում տեղադրված Snap! գրաֆիկական ծրագրավորման միջավայրում խաղում ենք «11 լուցկու հատիկ» խաղը։ Խաղում են երկու հոգի, տվյալ դեպքում Դուք ու Ռոբոտը (համակարգիչը)։
Պատկերացրեք, որ սեղանի վրա դրված են 11 լուցկու հատիկներ ու խաղացողները հերթականությամբ կատարում են իրենց քայլը։ Յուրաքանչյուր քայլում խաղացողին թուլատրվում է վերցնել ընդամենը մեկ, կամ երկու հատիկ։ Հաղթում է նա, ով վերցնում է վերջին 1 կամ երկու հատիկները՝ հակառակորդին թողելով առանց հատիկների։
Խաղը գրված է ինքնաուսուցվող ծրագրերի մեթոդով։ Խաղի սկզբում ծրագիրը ստեղծում է նեյրոնային ցանց (ՆՑ) աղյուսակի տեսքով, որը պարունակում է լուցկու հատիկների սկզբնական թվով նեյրոններ։
Ծրագիրը թողարկելուց հետո (սեղմել պատուհանի վերևի աջ անկյունում գտնվող կանաչ դրոշակը) սեղմե՛ք հատիկների վրա երևացող նշաններից մեկը՝ կախված թե 1, թե 2 փայտիկ եք ուզում հեռացնել։
Նեյրոնային ցանցում (Սև ու Սպիտակ աղյուսակները միասին) յուրաքանչյուր ռաունդից հետո արձանագրվում է վերջին սխալը, որի արդյունքում ծրագիրը պարտվել է։ Մարդ խաղացողի պարտության դեպքում խրախուսվում են ՆՑ բոլոր այն նեյրոնները, որոնք մասնակցել են ՆՑ հաղթանակին։
Ռաունդի ընթացիկ պատկերը գրանցվում է «Ժամանակավոր» աղյուսակում (աջ կողմի նկարը) ու ամփոփվում ռաունդի վերջում։
Հասանելի է նաև թրագրի կոդը, որին ծանոթանալով ու փոփոխություններ կատարելով կարող եք մշակել Ձեր մտահղացմամբ նոր նախագիծ։
«ՍԵՌոբ-3» կառավարման տուփի, մի քանի լուսադիոդների ու կոճակների օգտագործմամբ նույն կոդի որոշակի փոփոխություններով կարող եք պատրաստել մարդու հետ «11 լուցկու հատիկ» խաղը խաղացող ու աչքի առաջ քայլ առ քայլ խելոքացող իրական Ռոբոտ։ ԵՎ դա կդառնա արհեստական բանականությամբ օժտված ու նեյրոնային ցանց պարունակող Ձեր առաջին ռոբոտը։
Snap! -ի համար խաղը գրված է այս օրինակից օգտվելով՝
https://habr.com/en/post/84125/
Արհեստական բանականության ու նեյրոնային ցանցերի վերաբերյալ հանրամատչելի ու հետաքրքիր նյութ կարող եք կարդալ հետևյալ հղումով՝
https://www.mirf.ru/fun/igra-iz-spichek-i-nejrosetej/