SERob 3 (snap)․ ինչպես միացնել եւ կառավարել լուսադիոդները
Posted: Sat Apr 25, 2020 11:15 pm
How to connect and control LEDs | Как подключить светодиоды и управлять ими
Այսօր ես Ձեզ կներկայացնեմ, թե ինչպես SERob կառավարչի օգնությամբ միացնել Լեդ լուսադիոդները եւ փորձել դրանց հետ ինչ-որ
աշխատանք կատարել։
Աշխատանքի համար մեզ անհրաժետ է՝
1) SERob3 կառավարիչ (controller)
2) 3 լուսադիոդ,
3) 3 դիմադրություն․ մենք վերցրել ենք 1 Օմ դիմադրություններ, քանի որ SERob կառավարիչը թույլ չի տալիս 3,3Վ օգտագործել։ Օգտագործել կարող ենք 5Վ եւ մենք օգտագործում ենք դիմադրություններ, որպեսզի մեր 5Վ սարքենք 3,3Վ, որ լուսադիոդները անսարք չդառնան։
Միացումները .SERob3 ղեկավարիչի վրայից մինուսը միացնել breadboard-ի մինուսին եւ Լեդ լույսերի կարճ ոտքերը ռեզիստորների միջոցով միացնել breadboard-ի մինուսին։ Առաջին Լեդը միացնել Pin 1-ին, երկրորդ Լեդը միացնել Pin 2-ին, իսկ երրորդը՝ Pin 3-ին: Ծրագիրը ստեղծելու համար օգտվում ենք SERob-3 գրադարանից: Օգտվելու ենք «շարժում» բլոկների «թվային ելք» բլոկից: Վերլուծենք ծրագիրը։ Երբ մենք սեղմում ենք դրոշակը, մեզ մոտ անընդհատ ցիկլի մեջ կատարվում է՝ 1-ին լույսը միանում է, կես վայրկյանից միանում է 2-րդը, կես վայրկյանից 3-րդը։ Անջատվում են նույն հաջորդականությամբ։