SERob3 (python) - Ինչպես միացնել անջատիչ ՍԵՌոբին և աշխատացնել այն python-ի միջոցով։
Posted: Thu Apr 09, 2020 8:54 pm
Test for English version | Как подключить переключатель к SERob-у и запустить его с помощью python
Բարեւ Ձեզ, այսօր մենք կաշխատացնենք անջատիչ՝ փայթըն (python) ծրագրավորման լեզվի միջոցով։ Դրա համար անհրաժեշտ են՝
1) SERob3 ղեկավարիչ (controller)
2) անջատիչ
Անջատիչն անհրաժեշտ է միացնել SERob ղեկավարիչի վրայի «D Input/output» բաժնի Pin 0-ին։
Եկեք հասկանանք ծրագիրը․ անհրաժեշտ է օգտվել «Gpio» եւ «time» գրադարաններից։ Գրանցել Gpio-ն որպես «myGpio»։
Գործողություններն անդադար շարունակելու համար՝ օգտագործել while(1) հրամանը եւ կարդալ անջատիչը։ Եթե ՍԵՌոբ ղեկավարիչի վրայի Pin 0-ն հավասար է 1-ի, ապա գրել անջատիչը գտնվում է անջատված վիճակում, եթե 0-ի՝ ապա՝ միացած։
Ավարտել «myGpio» գրադարանի գործընթացը
Այնուհետեւ SERob-ին միանալուց հետո անհրաժեշտ է մտնել այն կատալոգը, որտեղ գտնվում է ծրագիրը։ Դրա համար բացում ենք տերմինալը և գրում․ «cd projects», այնուհետեւ «cd SERob3», «sudo python2» եւ ֆայլի անվանումը «testButton.py»։
Վերջ, մենք ստացանք մեզ անհրաժեշտ արդյունքը
Բարեւ Ձեզ, այսօր մենք կաշխատացնենք անջատիչ՝ փայթըն (python) ծրագրավորման լեզվի միջոցով։ Դրա համար անհրաժեշտ են՝
1) SERob3 ղեկավարիչ (controller)
2) անջատիչ
Անջատիչն անհրաժեշտ է միացնել SERob ղեկավարիչի վրայի «D Input/output» բաժնի Pin 0-ին։
Եկեք հասկանանք ծրագիրը․ անհրաժեշտ է օգտվել «Gpio» եւ «time» գրադարաններից։ Գրանցել Gpio-ն որպես «myGpio»։
ՍԵղմեք այստեղ
Code: Select all
from SERob3 import Gpio
import time
myGpio = Gpio()
Սեղմեք այստեղ
Code: Select all
while (1):
if (myGpio.In(0)) == 1:
print("off")
if (myGpio.In(0)) == 0:
print("on")
time.sleep(1)
Code: Select all
myGpio.Close()Code example
Code: Select all
from SERob3 import Gpio
import time
myGpio = Gpio()
while (1):
if (myGpio.In(0)) == 1:
print("off")
if (myGpio.In(0)) == 0:
print("on")
time.sleep(1)
myGpio.Close()
Տերմինալի հրամաններ
Code: Select all
cd projects
cd SERob3
sudo python2 testButton.py