Այսօր մենք կփորձենք միանալ SERob-ին մի քանի տարբեր եղանակներով։
Եղանակ առաջին՝ VNC Viewer-ի միջոցով։
Համակարգչի մեջ ներբեռնում ենք VNC Viewer ծրագիրը եւ աշխատացնում այն։
Ներբեռնել VNC Viewer
Download VNC Viewer - https://www.realvnc.com/en/connect/download/viewer/
Անվանում (SSID)` SERob-3+Sym
Գաղտնաբառ (Password)` Symotec!
Եթե միանում ենք առաջին անգամ՝ կպահանջվի մուտքագրել գաղտնաբառը։
Հաջորդ քայլում VNC Viewer-ում գրում ենք SERob-ի IP հասցեն՝ 11․0․0․1, եւ միանում ենք։
Եթե միանում ենք առաջին անգամ, ապա համակարգը կպահանջի մուտքի տվյալներ։
Եղանակ երկրորդ․
Եթե Դուք օգտվում եք MAC OS կամ Linux օպերացիոն համակարգերից, ապա կարող եք բացել Terminal եւ գրել «ssh pi@11.0.0.1» հրամանը, որտեղ «pi»-ն մուտքանունն է, իսկ «11.0.0.1»` IP հասցեն: Մեզանից կպահանջվի գաղտնաբառ. մուտքագրում ենք «sym»:
Այժմ մենք միացած ենք եւ կարող ենք կառավարել մեր ռոբոտին միայն Python միջավայրի միջոցով։
Մտնում ենք մեզ անհրաժեշտ կատալոգը, աշխատացնում՝ ծրագիրը։
Եթե Դուք չեք օգտվում MAC OS կամ Linux օպերացիոն համակարգերից, ապա կարող եք օգտագործել PuTTY ծրագիրը։