SERob3 (python3) - Գրաֆիկական պատկերներ turtle գրադարանի միջոցով
Posted: Fri May 22, 2020 12:33 pm
Graphic figures through the Turtle library | Графические изображения с помощью библиотеки "turtle"
Փորձենք նկարել գրաֆիկական պատկերներ «python3» ծրագրավորման լեզվի միջոցով։
Պետք է մտնել անհրաժեշտ կատալոգը, որի համար գրում ենք՝ «cd projects», «cd SERob3», եւ աշխատացնելու ենք «graphics.py» ծրագիրը:
Տվյալ դեպքում օգտվելու ենք python3-ից։
Ներմուծում ենք «turtle» գրադարանը․ աշխատելու ենք մեզ ծանոթ «Կրիա»-ի ծրագրի հետ։ Անհրաժեշտ է սլաքին տալ անուն (տվյալ դեպքում կվերնագրենք «arrow»): Սահմանում ենք սլաքի արագությունը «arrow.speed(1)» հրամանով։
Նշում ենք, որ 4 անգամ սլաքը շարժվի 100 քայլ եւ պտտվի 90 աստիճան։ Ավարտում ենք գործողությունը «turtle.done()» հրամանով։
Այս ծրագրով սլաքը պետք է գծի քառակուսի։ Ստուգենք արդյունքը։
Աշխատացնելու համար գրում ենք՝ «sudo python3», եւ ծրագրի անվանումը՝ «graphics.py»։ Ծրագիրը գծեց քառակուսի․ ամեն ինչ ճիշտ է։
Հիմա փորձենք ստեղծել առավել բարդ ու գեղեցիկ պատկեր։ Ստեղծենք եւս մեկ «j» փոփոխական։ Մեր գործողությունները կկատարվեն «j»-ի ներսում։ Ըստ ծրագրի՝ սլաքը պետք է 36 անգամ նույն վայրում գծի քառակուսի։ Որպեսզի այն պտտվի, պետք է, որ մենք «j»-ի ներսում գրենք եւս մեկ հրաման, որ սլաքը թեքվի 10 աստիճանով։
Այս ծրագրի ժամանակ 36 անգամ կգծի քառակուսի՝ ամեն անգամ 10 աստիճան թեքվելով։ Ստուգենք արդյունքը։ Տեսնում ենք ճիշտ արդյունք։
Որպեսզի շատ երկար չսպասենք, կարող ենք փոխել արագությունը «arrow.speed(100)» հրամանով։
Ահա․ մեզ անհրաժեշտ պատկերը ստացվեց։
Հրամանները նույնն են, ինչ որ «Կրիա»-ում, սակայն հրամաններից առաջ պետք է գրել սլաքի անվանումը։
Փորձենք նկարել գրաֆիկական պատկերներ «python3» ծրագրավորման լեզվի միջոցով։
Պետք է մտնել անհրաժեշտ կատալոգը, որի համար գրում ենք՝ «cd projects», «cd SERob3», եւ աշխատացնելու ենք «graphics.py» ծրագիրը:
Տվյալ դեպքում օգտվելու ենք python3-ից։
Ներմուծում ենք «turtle» գրադարանը․ աշխատելու ենք մեզ ծանոթ «Կրիա»-ի ծրագրի հետ։ Անհրաժեշտ է սլաքին տալ անուն (տվյալ դեպքում կվերնագրենք «arrow»): Սահմանում ենք սլաքի արագությունը «arrow.speed(1)» հրամանով։
Նշում ենք, որ 4 անգամ սլաքը շարժվի 100 քայլ եւ պտտվի 90 աստիճան։ Ավարտում ենք գործողությունը «turtle.done()» հրամանով։
Սեղմեք այստեղ
Code: Select all
import turtle
arrow = turtle.Turtle()
arrow.speed(100)
for i in range(4):
arrow.forward(100)
arrow.right(90)
turtle.done()
Աշխատացնելու համար գրում ենք՝ «sudo python3», եւ ծրագրի անվանումը՝ «graphics.py»։ Ծրագիրը գծեց քառակուսի․ ամեն ինչ ճիշտ է։
Տերմինալի հրամաններ
Code: Select all
cd projects
cd SERob3
sudo python3 graphics.py
Տեսնել նկարը
Այս ծրագրի ժամանակ 36 անգամ կգծի քառակուսի՝ ամեն անգամ 10 աստիճան թեքվելով։ Ստուգենք արդյունքը։ Տեսնում ենք ճիշտ արդյունք։
Որպեսզի շատ երկար չսպասենք, կարող ենք փոխել արագությունը «arrow.speed(100)» հրամանով։
Սեղմեք այստեղ
Code: Select all
import turtle
arrow = turtle.Turtle()
arrow.speed(100)
for j in range(36):
for i in range(4):
arrow.forward(100)
arrow.right(90)
arrow.right(10)
turtle.done()