Այսօր մենք «pySerial» հաղորդակարգի (protocol) միջոցով SERob3 ղեկավարիչին կմիացնենք Arduino Uno եւ իր սերիալ մոնիտորից կկարդանք հեռաչափի եւ արգելքի միջեւ հեռավորությունը։
Դրա համար մեզ անհրաժեշտ է․
1) SERob3 ղեկավարիչ (controller),
2) Arduino Uno,
3) Հեռաչափ եւ լարեր։
Ultrasonic-ի «Vcc»-ն միացնում ենք Arduino-ի 5Վ-ին, «Grd»` Arduino-ի «Grd»-ին, «Trig»-ը միացնում ենք Pin 8-ին, իսկ «Echo»-ն՝ Pin 9-ին։
Սեղմեք այստեղ
| Ultrasonic sensor | Arduino |
|---|---|
| Vcc | 5V |
| Gnd | Gnd |
| Trig | Pin 8 |
| Echo | Pin 9 |
Նշված «projects/SERob3/arduino/Usrf.ino» ծրագիրը արտագրում ենք Arduino-ի մեջ։
Փայթնով ծրագիրը նույնն է, ինչ որ նախորդ օրինակում քննարկված գույնի սենսորի ծրագիրը․ տարբեր է անվանումը։ Հետագայում՝ այլ սենսորներ աշխատացնելիս, օգտագործելու ենք կրկին այս ծրագիրը։ Ծրագիրն աշխատացնելու համար գրում ենք․ «cd projects», «cd SerRob3», եւ աշխատացնում ենք «pySerial.py» ծրագիրը:
Տերմինալի հրամաններ
Code: Select all
cd projects
cd SERob3
sudo python2 pySerial.py