SERob3 (python) - Ինչպես աշխատացնել հաստատուն հոսանքի շարժիչ python-ի միջոցով
Posted: Tue Apr 14, 2020 11:16 pm
How to run DC motor through Python | Как запустить двигатель постоянного тока с помощью python
Բարեւ Ձեզ, այսօր մենք կաշխատացնենք հաստատուն հոսանքի շարժիչ փայթըն (python) ծրագրավորման լեզվի միջոցով։
Դրա համար անհրաժեշտ են՝
1) SERob3 ղեկավարիչ (controller),
2) հաստատուն հոսանքի շարժիչներ՝ իրենց դրայվերներով։
Շարժիչը միացնում ենք իր դրայվերին հետեւյալ կերպ։
Այնուհետեւ դրայվերը միացնում ենք SERob3-ի վրա գտնվող Motor բաժնի Pin-2-ին։
Անցնենք ծրագրին։ Ծրագիրը ստեղծելու համար նախ օգտվում ենք «Pwm» եւ «time» գրադարաններից
Գրանցում ենք Pwm-ը որպես myPwm։
Շարժիչին տալիս ենք մաքսիմալ արագություն։ Դրա համար գրում ենք՝ «myPwm.out(2,70)», որտեղ 2-ը pin-ի համարն է, իսկ 70-ը՝ մաքսիմալ արագությունը
Այնուհետեւ սպասում ենք 3 վայրկյան՝ «time.sleep(3)»:
Երկրորդ շարժիչին տալիս ենք 0 արժեք, որպեսզի այն կանգ առնի
Սպասում ենք 1 վայրկյան եւ 2-րդ շարժիչին տալիս ենք մաքսիմալ արագություն՝ հակառակ ուղղությամբ։ Դրա համար գրում ենք «myPwm.out(2,-70)»։
Այնուհետև սպասում ենք 2 վայրկյան եւ ավարտում ենք «myPwm» գործընթացը
Այնուհետեւ SERob-ին միանալուց հետո անհրաժեշտ է մտնել այն կատալոգը, որտեղ գտնվում է ծրագիրը։ Դրա համար բացում ենք տերմինալը և գրում․ «cd projects», այնուհետեւ «cd SERob3», «sudo python2» եւ ֆայլի անվանումը «testPWM.py»։
Վերջ, մենք ստացանք մեզ անհրաժեշտ արդյունքը
Բարեւ Ձեզ, այսօր մենք կաշխատացնենք հաստատուն հոսանքի շարժիչ փայթըն (python) ծրագրավորման լեզվի միջոցով։
Դրա համար անհրաժեշտ են՝
1) SERob3 ղեկավարիչ (controller),
2) հաստատուն հոսանքի շարժիչներ՝ իրենց դրայվերներով։
Շարժիչը միացնում ենք իր դրայվերին հետեւյալ կերպ։
Այնուհետեւ դրայվերը միացնում ենք SERob3-ի վրա գտնվող Motor բաժնի Pin-2-ին։
Անցնենք ծրագրին։ Ծրագիրը ստեղծելու համար նախ օգտվում ենք «Pwm» եւ «time» գրադարաններից
Code: Select all
from SERob3 import Pwm
import time
Code: Select all
myPwm = Pwm()
Code: Select all
myPwm.Out(2, 70)
Code: Select all
time.sleep(3)
Code: Select all
myPwm.Out(2, 0)
Code: Select all
time.sleep(1)
myPwm.Out(2, -70)
Code: Select all
myPwm.Close()Code example
Code: Select all
from SERob3 import Pwm
import time
myPwm = Pwm()
myPwm.Out(2, 70)
time.sleep(3)
myPwm.Out(2, 0)
time.sleep(1)
myPwm.Out(2, -70)
time.sleep(2)
myPwm.Close()
Տերմինալի հրամաններ
Code: Select all
cd projects
cd SERob3
sudo python2 testPWM.py