Անցած դասին մենք SERob3 ղեկավարիչին միացրեցինք Arduino Uno, կարդացինք նրա Pin-երը եւ մուտքագրեցինք արժեքներ «Pyfirmata» հաղորդակարգի (protocol) միջոցով։
Այսօր կքննարկենք մեկ այլ հաղորդակարգ` «pyserial», եւ կփորձենք նրա օգնությամբ աշխատացնել գույնի սենսոր։ Դրա համար մեզ անհրաժեշտ է՝
1) SERob3 ղեկավարիչ (controller),
2) գույնի սենսոր,
3) Arduino Uno՝ իր մալուխով (կաբել)։
Գույնի սենսորը միացնում ենք SERob-ին հետեւյալ կերպ։
Նշված «projects/SERob3/arduino» կատալոգից ընտրում ենք «color_sensor.ino» ծրագիրը եւ այն ներլցնում ենք Arduino-ի մեջ։
Ծրագիրը ստեղծելու համար ներմուծում ենք «serial» գրադարանը, այնուհետեւ ստեղծում ենք փոփոխական եւ նրան տալիս ենք, թե ուր է միացած մեր Arduino-ն, «baudrate»-ի եւ «timeout»-ի արժեքները։ Հետագա հրամանները՝ SERob-ը Arduino-ից անընդհատ կարդա սերիալ մոնիտորին տպված արժեքները։
Code example:
Code: Select all
import serial
ser = serial.Serial('/dev/ttyACM0', baudrate = 9600, timeout=1)
while 1:
arduinoData = ser.readline().decode('ascii')
print(arduinoData)
Տերմինալի հրամաններ
Code: Select all
cd projects
cd SERob3
sudo python2 color_sensor.py