Ժամանակակից ճարտարագիտության ամենահամալիր ուղղություններից մեկը ռոբոտաշինությունն է: Այն իր մեջ ներառում է այնպիսի ծավալուն ոլորտներ, ինչպիսիք են մեխանիկան, էլեկտրոնիկան և ծրագրավորումը:
Զարգացած երկրների փորձը ցույց է տվել, որ պատանիներին, արդեն դպրոցական տարիքից սկսած, ռոբոտաշինական խմբակների և դասընթացների միջոցով հնարավոր է ծանոթացնել ժամանակակից տեխնոլոգիաներին: Հետաքրքիր ու օգտակար զբաղմունք հանդիսանալով հանդերձ դա նրանց թույլ է տալիս ստանալ մեխանիզմների նախագծման, ծրագրավորման և էլեկտրոնիկայի հետ աշխատելու հիմնական գիտելիքներ ու հմտություններ, իսկ հետագայում հեշտությամբ և գիտակցված կերպով ընտրել իրենց հոգեհարազատ մասնագիտությունը: Մասնակցությունը համալիր խնդիրների խմբակային լուծումանը հանգեցնում է նրանց մոտ համակարգային մտածողության զարգացմանը, նեղ մասնագիտական հակումների բացահայտմանն ու թիմային աշխատանքի կարողությունների ձեւավորմանը:
Ռոբոտաշինության խմբակների ստեղծումը համալիր և բազմաքայլ գործընթաց է, ինչն առաջին հերթին պահանջում է համապատասխան տեխնիկական հիմք՝ գործիքների, սարքերի, ծրագրային ապահովման ու բացատրագրերի ինքնաբավ համակարգ հայտնի սխեմաներով ռոբոտներ հավաքելու ու նոր գաղափարներ փորձարկելու համար:
Դպրոցական ռոբոտ-կոնստրուկտորը նախագծվել է «Սայմոտեկ» ընկերության կողմից մշակված Հայաստանի Հանրապետությունում ռոբոտատեխնիկայի զարգացման հայեցակարգի հիման վրա եւ նախատեսված է ՀՀ դպրոցական տարիքի պատանիների ռոբոտաշինության խմբակների կազմակերպման ծրագրում որպես համալիր տեխնիկական միջոց կիրառելու համար:
«Սայմոտեկ» ՍՊԸ-ն ձեռքբերովի ու սեփական մշակման բաղադրիչների հիման վրա պատրաստել եւ փորձարկել է ինքնաբավ եւ համալիր «ՍԵՌոբ» Ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորն ու դրա փաստաթղթերի ամբողջական փաթեթը: Սկսած 2012 թվականից կազմակերպվել է դրանց արտադրությունը, խմբակավարների հետ անցկացվել են վարժանքներ ու ներկայումս ավելի քան 60 խմբակներում «ՍԵՌոբ» Ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորը ներդրված է որպես լիարժեք ու ինքնաբավ տեխնիկական բազա:
«Սայմոտեկ» ՍՊԸ-ն ձեռքբերովի ու սեփական մշակման բաղադրիչների հիման վրա պատրաստել եւ փորձարկել է ինքնաբավ եւ համալիր «ՍԵՌոբ» Ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորն ու դրա փաստաթղթերի ամբողջական փաթեթը: Սկսած 2012 թվականից կազմակերպվել է դրանց արտադրությունը, խմբակավարների հետ անցկացվել են վարժանքներ ու ներկայումս ավելի քան 60 խմբակներում «ՍԵՌոբ» Ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորը ներդրված է որպես լիարժեք ու ինքնաբավ տեխնիկական բազա: ԻՏՁՄ-ի Հայաստանի Հանրապետության դպրոցներում ռոբոտաշինության աջակցման և զարգացման «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» նախագծի շրջանակներում 200-ից ավել ռոբոտաշինության խմբակներում ու Ինժեներական լաբորատորիաներում գործում են «ՍԵՌոբ» եւ «ՍԵՌոբ-2» ուսումնական ռոբոտները:
«ՍԵՌոբ» ուսումնական ռոբոտների տեխնիկական փաստաթղթերն ու նորությունները պարբերաբար թարմացվում ու լուսաբանվում են Սայմոտեկ ընկերության www.symotec.am պաշտոնական կայքում: Կայքի միջոցով կարելի է ստանալ խորհրդատվություն, իսկ «ՍԵՌոբ» ընտանիքի ռոբոտներ, ինչպես նաեւ ուսումնական ու սիրողական ռոբոտաշինության համար բազմապիսի հանգույցներ ու դետալներ կարելի է ձեռք բերել ընկերության առցանց խանությում (http://www.symotec.am/index.php/hy/symshop): «Սայմոտեկի» պաշտոնական կայքի ֆորումում նախագծի մասնակիցները և բոլոր հետաքրքրված անձիք կարող են հաստատել կապեր նախագծի պատասխանատուների, տեխնիկական խմբի և մյուս դպրոցների մասնակիցների հետ:
«ՍԵՌոբ-2» Ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորը հանդիսանում է «ՍԵՌոբ» -ի կատարելագործված տարբերակը:
ՈՒսումնական ռոբոտ-կոնստրուկտորի հետ աշխատելու համար անհրաժեստ հիմնական ուսումնական նյութերն ու լրացուցիչ փաթեթները կարող եք ներբեռնել ստորեւ ներկայացրած հղումներից.
Կարդալ / Ներբեռնել «ՍԵՌոբ-2» ձեռնարկը
Ներբեռնել ՍԵՌոբ-2 Օգնական ծրագիրը Ձեր Windows համակարգչից Windows - Labview միոջավայրում աշխատող կառավարման տուփի հետ կապվելու ու ֆայլեր վերբեռնելու համար:
Այս ծրագիրը ներբեռնելուց առաջ ձեր Windows համակարգչում պետք է տեղադրված լինի Ni Labview ծրագրավորման միջավայրն ամբողջությամբ, կամ առնվազն Labview Runtime Engine ծրագիրը: